Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

11 մայիս 2018 13:05

«Եթե որևէ մեկը կապացուցի, հենց այս պահից էլ կհրաժարվեմ». Վալերի Օսիպյան

 «Եթե որևէ մեկը կապացուցի, հենց այս պահից էլ կհրաժարվեմ». Վալերի Օսիպյան
Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին»:
Այն հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը պատասխանեց՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:
Օսիպյանը հավելեց‚ որ եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ինքը պատրաստ է պատասխանատվություն ենթարկվել:
«Հենց այս պահից էլ կհրաժարվեմ», - շեշտեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր