ՇՊՀ ռեկտորը 15 տոննա գիրքը ոչնչացրել է ընդամենը 300 հազար դրամի համար.Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ՝ Անահիտ Ֆարմանյանը, Հովհաննես Խորիկյանը, Գագիկ Համբարյանը և Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը խոսեցին
ՇՊՀ-ի շուրջ ստեղծված թնջուկի, ռեկտորի կամայականությունների ու ապօրինությունների մասին:
«Հուսով ենք, որ իրավապահ մարմինները կզբաղվեն պարոն ռեկտորի չարաշահումներով եւ հանցագործություններով: Մարդ, ով
15 տոննա գիրքը ոչնչացնում է ընդամենը
300 հազար դրամի համար, մեկ տոննան
20 հազար դրամով: Գրքեր կային, որոնց արժեքը
20-30 հազար դրամ է: Էս մարդու նպատակն է մեր համալսարանի շենքը դարձել Շիրակ մոլ, կամ Գյումրի մոլ»,-
ասաց Հովհաննես Խորիկյանը:
«Անօրինականությունների դեմ մեր պայքարը սկսվել է 8 ամիս առաջ: Խախտվել է բուհի կանոնադրությունը, կատարվել են տարատեսակ հանցագործություններ՝ կապված գնումների, շինարարության հետ: Օրինակ՝ 118 միլիոն դրամ է պահանջվել՝ համալսարանի դահլիճի վերանորոգման համար, ճաշարանի համար՝
25 միլիոն դրամ և այլն: Ուսումնական տարվա սկսվելուց 3 ամիս անց պարոն Մինասյանը համալսարանից վտարեց 7 տղա ուսանողի, ովքեր օգտվում էին տարկետման իրավունքից: ՄԻնչև հիմա ոչ ոք չի պատժվել: Բոլորի համար զարմանալի կլինի, եթե իմանա, որ դասաբաշխումներն ու ուսումնական պլանները հաստատվել են ուսումնական տարվա սկսվելուց 1
ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, այն դեպքում, որ ամռանն են հաստատվում»,-նշեց Գագիկ Համբարյանը:
«Ես 28 տարի աշխատել եմ բուհում, մայիսի 3-ին երեկոյան 5-ին ծանուցում եմ ստանում, իսկ հաջորդ օրը հեռացման հրաման է արձակվում: Սա աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Իսկ որպես տուժանք, ինձ փոխանցվում է 2մլն դրամ, եթե հարկերն էլ հաշվենք մոտ 3 մլն դրամ է կազմում: Ես որպես պրոռեկտոր, ռեկտորի հետ շփվել եմ միայն զեկուցագրերի միջոցով»,-ասաց Անահիտ Ֆարմանյանը:
Հովհաննես Խորիկյանը վստահ է, որ ռեկտորը հովանավորվել է Սերժ Սարգսյանի կողմից. «Ասենք՝ եթե, ոստիկանությունը ասի պարոն Մինասյանը մանյակ է, ինչ է պետք է նրա ֆանակումբը ասի, լավ, մեր մանյակն է ձեռք մի տվե՞ք»:
Հովհաննես Խորիկյանը վստահ է, որ ռեկտորը հովանավորվել է Սերժ Սարգսյանի կողմից. «Ասենք՝ եթե, ոստիկանությունը ասի պարոն Մինասյանը մանյակ է, ինչ է պետք է նրա ֆանակումբը ասի, լավ, մեր մանյակն է ձեռք մի տվե՞ք»: