Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով. Փաշինյան

Նրա խոսքով, այդ թեմայով արդեն զրույց ունեցել է ԶՈՒ-երի գլխավոր շտաբի հետ եւ դրա արդյունքներով հայտարարել, որ այդ պրակտիկան համարում է ավարտված: «Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին եւ վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈՒ-երի ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ հանրապետությունում, այդ թվում՝ ԶՈՒ-երում հակածխախոտային քաղաքականության իրականացումը:
Անդրադառնալով ԶՈւ-երում կրթական գործընթացի կազմակերպմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ զինծառայողները բանակից քաղաքացիական կյանքի են վերադառնում ավելի ցածր կրթական ցենզով, քան նրանք զորակոչվել են: «Ես սա համարում եմ լրջագույն խնդիր: Բոլորս ակտիվ պետք է համագործակցենք եւ հասկանանք դրա լուծման նրբությունները: Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով, այսինքն՝ զինվորների կրթական պրոցեսը կազմակերպելը չափազանց կարեւոր է»,- շեշտել է վարչապետը: