Ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով բանտարկության է ենթարկվել          Սրա՞ն էր արժանի մեր բանակը, անտեսեցին Բանակի օրը, ուղերձներ չհղեցին, ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չպարգևատրվեց, ոչ ոք զինվորական կոչման չարժանացավ, քարլռություն       Ձեր ուսապարկերի հռհռոցը Եռաբլուրում կոծկել չստացվեց...Երբ մեզ մորթում էին, Ձեր ԵԽԽՎ-ն հայերի կյանքը գրողի ծոցն էր ուղարկել    

14 մայիս 2018 15:00

«Բալասանյան» դաշինքի 10 անդամներ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթաց են նախաձեռնել

Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի 10 անդամներ քիչ առաջ քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել եւ նիստ են հրավիրում ամսի 16-ին ժամը 10-ին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը:
Նրա խոսքով, ավագանու այդ 10 անդամներից մի մասը ՀՀԿ խմբակցությունից է, մեկը՝ ՕԵԿ-ից եւ 2-ը՝ ԲՀԿ-ից:
Լեւոն Բարսեղյանը, մասնավորապես, գրել է, որ հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, քանի որ ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետում ասվում է, որ «համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է, ոչ թե 16-ը:
Բարսեղյանը նաեւ ընդգծում է. «Բայց սա մանրուք է: Ավելի կարեւոր հարց կա:
Տեսնես ինչ է պատահել, որ Բալասանյան դաշինքով Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այդ 10 անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին, տեսնեն ինչից են դժգոհ, ինչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ: Բան էլ չի եղել:
Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական եւ անձնական մերձավորներն են, այդ թվում քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որեւէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Գուգլում որոնեցի՝ որեւէ հրապարակային խոսք չգտա:
Ամենայն հավանականությամբ (91%), կամենում են տապալել անվստահություն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:
Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին: (ՏԻՄ օր.. 68-8 «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր