Վերին Լարսի անցակետով անցնելու համար ավելի քան 2,889 բեռնատար է հերթագրված, որից 1,082-ը հայկական է          Դոնալդ Թրամփը հայտնել է 2028 թվականի ընտրություններում իր հավանական իրավահաջորդի անունը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 6-ի համար    

15 մայիս 2018 10:15

«Իրատես».ՀՅԴ-ում «բունտ» է հասունանում

«Արդեն գրել էինք, որ ՀՅԴ-ում արշալույսները խաղաղ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ իսկական փոթորիկ է հասունանում այս կուսակցության դրսի եւ ներսի կառույցներում: Արեւելյան եւ Արեւմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով` քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ժողովը պայմանավորված է կուսակցությունում առկա դժգոհությամբ, իմա՝ ինչու են Հայաստանի դաշնակցականները միշտ իշխանության կողքին կանգնում, ինչու են իրենց վարկանիշը հետեւողականորեն գցում: «Ձեւավորվել է դաշնակցական նոմենկլատուրա, որի շահերը շատ հաճախ չեն համընկնում կուսակցական շարքերի շահերի հետ»,- նշեց մեր աղբյուրը:
Դաշնակցությունը, լքելով հեռացող իշխանության նավը, դուրս եկավ կոալիցիայից եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը:
Ըստ դաշնակցականների, կուսակցությունը լրիվ կորցրել է իր քաղաքական դեմքը եւ փորձում է լինել օրվա իշխանության կցորդը:
Առանձնահատուկ դժգոհություն կա Հրանտ Մարգարյանի հանդեպ: Արդեն լուրջ ներկուսակցական բախում է եղել. Հրանտ Մարգարյանին եւ հայաստանյան կառույցը կոշտ քննադատող Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից:
Հավելենք, որ Պողիկյանը «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիրն է, եղել է ՀՅԴ բյուրոյի անդամ, «Ասպարեզում» հաճախ է հանդես եկել ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը քննադատող հոդվածներով»:

«Իրատես»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր