Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

15 մայիս 2018 11:44

Հայաստանը կստանա՞ արդյոք այս ֆանտաստիկ զենքը

Հայաստանը կստանա՞ արդյոք այս ֆանտաստիկ զենքըՌԴ նախագահ Պուտինն իր ավանդական ամենամյա ուղերձում խոստովանել է, որ Ռուսաստանը հետամնաց երկիր է, եւ դա է երկրի գլխավոր թշնամին:
Նա ներկայացրել է Ռուսաստանի միակ ձեռքբերումը՝ գերժամանակակից զինատեսակներ, պատմել դրանց հնարավորությունների մասին, նշելով, որ ներկայում աշխարհում չկան համակարգեր, որոնք կարող են դիմակայել դրանց:
Պուտինը հիշեցրել է ռազմական հայեցակարգի դրույթը, ըստ որի՝ Ռուսաստանի ու դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կիրառման կամ ագրեսիայի պարագայում Մոսկվան միջուկային հարված է հասցնելու:
Ավելին, նա «իր պարտքն է համարել հայտարարել», որ ցանկացած տեսակի միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ դիտարկվելու է որպես հարձակում Ռուսաստանի վրա, եւ պատասխանը լինելու է ակնթարթային:
Գերտերությունն այդպիսին պետք է լինի՝ իր դաշնակիցների հանդեպ պարտավորությունների մասով: Օրինակ, ԱՄՆ նախագահը հստակ հայտարարել է, որ ով «կպնի» Իսրայելին՝ գործ կունենա ԱՄՆ-ի հետ: Բայց Ռուսաստանի քաղաքականության պարագայում մշտապես առաջանում է հարցը՝ ովքե՞ր են նրա դաշնակիցները եւ ինչպես է նա կատարում իր պարտավորությունները նրանց հանդեպ: Հարցը հատկապես ակտուալ է Հայաստանի պարագայում, թեև ապրիլյան պատերազմից հետո Մոսկվան կարծես թե որոշակի շտկումներ կատարեց այդ մասով: Մյուս կողմից, Մոսկվայի դաշնակիցներից ո՞ւմ դեմ պետք է միջուկային հարձակում լինի: Եվրասիական միության մասով դաշնակիցներին նման հեռանկար համենայնդեպս տեսանելի ապագայում չի սպառնում, նկատի ունենալով նրանց աննշան դերակատարությունը միջազգային գործերում: Այլ են Թուրքիան ու Սիրիան, որոնք ներկայում միջազգային քաղաքականության « թիրախում» են: Մյուս կողմից, Պուտինի հիշեցրած ՌԴ ռազմական դոկտրինի դրույթը կարող է վերաբերվել Թուրքիային, եթե այն ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ: Подробнее Один стакан натощак — и 2 кг пропали за 2 дня! Այսինքն, «թղթերով» այդ պարագայում Ռուսաստանը պետք է հարված հասցնի Թուրքիային:Սակայն պետք է նկատի առնել մի հանգամանք, որը դրսեւորվեց Հայաստանին Իսկանդեր մատակարարելու հարցում: Առավել նպատակահարմար տարբերակը հենց այն է, երբ զենքը տրամադրվում է անմիջապես դաշնակցին, նկատի առնելով ռազմա-քաղաքական որոշակի հանգամանքները: Մասնավորապես, Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը չի հարվածի իրեն, բայց նման վստահություն չի կարող ունենալ Հայաստանի պարագայում: Այս տեսակետից, նկատի առնելով տարածաշրջանում բարդ ու բավական անկանխատեսելի զարգացումները, արդյոք Հայաստանը ժամանակի ընթացքում կստանա նոր, Պուտինի բնորոշմամբ՝ ֆանտաստիկ զինատեսակները. գրում է Lragir.am-ը:






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր