«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

15 մայիս 2018 12:24

Նիկոլ Վովաեւիչի մի քայլը անհանգստացրել է Մոսկվային

Նիկոլ Վովաեւիչի մի քայլը անհանգստացրել է Մոսկվայինlragir.am-ը գրում է.Նիկոլ Փաշինյանի այցը Սոչի եւ եվրասիական հավերժ եռյակի հետ եվրասիական սեղանին ներկայությունը ռուսական ԶԼՄ-ների ու փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է: Հիմնական մտահոգություններն ավանդական են՝ նոր Հայաստանը կմնա՞ ռուսական ուղեծրում, թե այնուամենայնիվ կհեռանա: Նշվում է, որ Հայաստանը ընտրություն չունի, բացի Ռուսաստանից, եւ որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է հարաբերությունները պահպանելու մասին: Ավելին, մատնանշում են նրա հայրանունը՝ Վովաեւիչ, որպես ապացույց:
Բայց այս ավանդական թեզերի կողքին մեծ աժիոտաժ էր առաջացրել Նիկոլի հանդիպումը Սոչիի հայերի հետ: Հազարավոր հայեր էին եկել նրան դիմավորելու, եւ նրանց առջեւ ելույթ ունենալով՝ Նիկոլը կոչ արեց վերադառնալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել:
Մի կողմից, Ռուսաստանի տարածքում հայկական հանրահավաք (հետաքրքիր է, որ բանախոսներն օրինակ են բերում Եվրոպան, որտեղ արգելում են Էրդողանի հանրահավաքները թուրքական համայնքում), մյուս կողմից՝ վերադառնալու կոչեր: Որքան էլ ռուսական շրջանակներում ձեւ են անում, թե չունեն հայերի կարիքը, որ հայերի համար մեծ պարգեւ է Ռուսաստանում ապրելն ու աշխատելը, Ռուսաստանից, հատկապես հարավային շրջաններից հայերի զանգվածային արտահոսքը չափազանց լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար:
Ռուսներն արդեն հայտարարում են, թե Ռուսաստանում ապրում է 3 միլիոն հայ, եւ խոսում են այն մասին, որ նրանք արդեն ցույցեր ու հանրահավաքներ են անում: 3 միլիոնը լուրջ թիվ է, հատկապես քաղաքականապես ակտիվացած հայությունը: Ընդ որում՝ իր բոլոր շերտերով ու խավերով՝ գաստարբայտերներից մինչեւ էլիտայի ներկայացուցիչներ:
Ռուսահայությունը հայկական սփյուռքի թերեւս ամենաիներտ ու քաղաքականապես պասիվ հատվածն էր, բայց հայկական շարժումը փոխեց իրավիճակը: Հայերն զգացին իրենց ուժը, մնում է մտածեն հայրենադարձության մասին, որը հռչակել է շարժումը:
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ու երթերի ժամանակ իր մի ասուլիսում նշել էր ռուսահայերի գործոնի կարեւորությունը շարժման համար եւ հայտարարել, որ ՌԴ իշխանության կողմից նրանց կարծիքը հաշվի առնելը դրական կգնահատվեր:
Այսպիսով, շարժումը գործոն դարձրեց ռուսահայ համայնքին, համայնքն էլ պահեց շարժման թիկունքը: Սա հզոր գործոն է հայ-ռուսական հարաբերություններում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր