Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

15 մայիս 2018 13:05

Ինչու է Փաշինյանը հիմա Ռուսաստանի հետ բանակցություներում պահում զգուշավորություն

«Այսօր կա ռեալ վտանգ սաբոտաժի, քանի որ ՀՀԿ-ն դեռևս մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, և վտանգավոր կլինի, եթե Ռուսաստանի իշխանությունը որոշի աջակցել ՀՀԿ-ին՝ ռեվանշի միջոցով՝ ոչնչացնելով հեղափոխության արդյունքները:
 
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, որպեսզի ինչպես ինքն է խոստացել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, հնարավոր է ՀՀԿ-ն որոշի նոր վարչապետ ընտրի և Ռուսաստանն էլ աջակցի այդ գործընթացին, ապա ՀՀԿ-ն կկարողանա ընտրել իր իսկ ցանկության վարչապետին»,-«Պուտին-Փաշինյան հանդիպում․ Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ, նշեց Հովսեփ Խուրշուդյանը`պարզաբանելով. թե ինչու է Փաշինյանը հիմա Ռուսաստանի հետ բանակցություններում պահում զգուշավորություն:

Ըստ Խուրշուդյանի՝ նոր իշխանությունը ներսում համակարգը ամրապնդելուն ուղղված քայլերն արդեն արել է՝ նախարարների նշանակման տեսքով, իսկ  արտաքին գործոնում դեռևս պետք է զգուշավորություն պահպանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր