Շիրակ Թորոսյանն ակնկալում է Վահրամ Բաղդասարյանի հրապարակային ներողությունը՝ իր հանդեպ ցուցաբերած անհարկի վիրավորանքի համար
Hayacq.com-ի հարցին, թե ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հարաբերություններն ինչպե՞ս են այժմ ՀՀԿ-ի հետ և ի՞նչ ընթացք կարող են դրանք ունենալ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կողմից
ժողովրդի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու առիթով իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունից հետո, պատգամավոր Շիրակ Թորոսանը պատասխանեց, որ ինքը պահանջում է Վահրամ Բաղդասարյանի հրապարակային ներողությունը՝ իր հանդեպ ցուցաբերած անհարկի վիրավորանքի համար:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ
ՀՀԿ կողմ քվեարկողների հայտարարած թիվը և քվեարկության արդյունքը իրար չհամապատասխանեցին, մասնավորապես հնչեցնելով Շիրակ Թորոսյանի անունը, ով կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր՝ «Գեղ չկա որ շուն չլինի»:
ՀԳ.. Ի դեպ նկատենք, որ ՀՀԿ-ից ևս երկու պատգամավոր՝ լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, չեն մասնակցել քվեարկությանը: Ընդ որում Շիրակ Թորոսյանից բացի, առնվազն մեկ պատգամավոր նույնպես շեղվել է ընդհանուր որոշումից,
քանի որ
Նիկոլ Փաշինյանի օգտին ՀՀԿ-ից քվեարկեց 13 հոգի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարած 10+1-ի փոխարեն: Իսկ, թե ինչո՞ւ է Բաղդասարյանը վիրավորական արտահայտությունն ուղղել միայն Շիրակ Թորոսյանին՝ շրջանցելով մնացածներին, ըստ էության պետք է պատասխանի Վահրամ Բաղդասարյանը: