Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 մայիս 2018 20:40

Բնական միջոց՝ ոսկորներն ու անոթներն ամրացնելու համար

 Բնական միջոց՝ ոսկորներն ու անոթներն ամրացնելու համար
Բնական միջոց, որի բաղադրիչները հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն են ունենում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դրանք օգնում են ամրացնել ոսկորները, նվազեցնում հոդերի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Սերմերի, մեղրի, ժելատինի, չամիչի համադրությամբ պատրաստվող միջոցը հարկավոր է օգտագործել հետևյալ պատճառներով:
 Նշված բաղադրիչները կալցիում և մագնիում են պարունակում՝ հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների առողջությունն ապահովելու համար:
Խառնուրդը ոչ մեծ քանակով կալիում է պարունակում, որը հավասարակշռում է նատրիումի մակարդակն ու օգնում կանխարգելել օրգանիզմում հեղուկի կուտակումը:
Պարունակում է բավական շատ օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են պայքարել բորբոքման դեմ, նպաստում արյան շրջանառությանը:
Բուսական սպիտակուցները, վիտամինների և հակաօքսիդանտների հետ միասին, նպաստում են կոլագենի արտադրմանը:
Պարբերական օգտագործման դեպքում այս միջոցը լրացուցիչ էներգիա է հաղորդում:
Բաղադրիչներ
2 ճաշի գդալ դդմի սերմեր
2 ճաշի գդալ քունջութի սերմեր
2 ճաշի գդալ ժելատին
5 ճաշի գդալ կտավատի սերմեր
3 ճաշի գդալ չամիչ
1 բաժակ մեղր:
Պատրաստման եղանակը
Սերմերը, ժելատինն ու չամիչը խառնեք բլենդերում՝ ավելացնելով 1 բաժակ մեղր:
Խառնեք 2-3 րոպե. հարկավոր է ստանալ միասեռ զանգված:
Լցրեք տարայի մեջ, դրեք սառնարանը:
Ինչպես օգտագործել
Օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում, ինչպես նաև ճաշից առաջ:
Արդյունքի հասնելու համար հարկավոր է այս միջոցը պարբերաբար օգտագործել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր