Մարգարյանի մասին խայտառակ փաստեր կհրապարակվեն, իսկ Դավթյանը թաղում է ՀՀԿ-ի չեղած հեղինակությունը

«Այո, ամեն տեսակ խայտառակ փաստեր: Տեսեք` ինչեր են լինելու, դրան չի կարող հակադրվել ոչ ոք, այնպես, ինչպես չհակադրվեց Սերժ Սարգսյանը»,- ասաց նա: Անահիտ Բախշյանը համակարծիք է այն տեսակետներին, որ իշխանափոխությունը ամբողջությամբ իրականացված կարելի է համարել այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ-ականներ են, հրաժարական ներկայացնեն: «Եթե քաղաքապետը դեռ Հանրապետականի ներկայացուցիչն է եւ Սերժի աջ ու ձախ թեւերը եւ մնում է իր տեղում, ապա իշխանափոխությունը կիսատ-պռատ է: Բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ՀՀԿ-ի հենասյուներն են, պետք է հրաժարական ներկայացնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ համաժողովրդական շարժման օրերին բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվեցին բռնության Երեւանի առանձին վարչական շրջաններում: Ավելի ուշ մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ քաղաքացիներին ծեծողները, մեքենաները ջարդուփշուր անողները Տարոն Մարգարյանի թիմակիցներն են:
Անդրադառնալով այն հանգամանքին` Անահիտ Բախշյանը նշեց, թե այդ հարցի հասցեատերը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է: «Առաջին հերթին դատախազի նկատմամբ անվստահություն պիտի հայտնի Ազգային ժողովը: Հենց ՀՀԿ-ն երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ինքը պիտի կանգներ ասեր, որ պահանջում է նրա հրաժարականը, որովհետեւ նա առանց այն էլ մեր չեղած հեղինակությունը թաղում է գետնի տակ: Եթե ՀՀԿ-ն իր հետագա հեղինակության մասին մտածում է, ապա պետք է պահանջի նրա հրաժարականը: Դու Սովետի ժամանակվա դատախազ ես, դու այդ ժամանակվա գաղափարներ ես ասում: Այսօր ՀՀ-ը ժողովրդավարական երկիր է, բառապաշարդ փոխիր»,- ասաց Անահիտ Բախշյանը, եզրափակելով, որ Արթուր Դավթյանը չի ընկալում, որ երկրում ստեղծվել է նոր իրավիճակ: