Հայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել, կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը          Կրակոցներ Երևանում, կա վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ       Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը    

16 մայիս 2018 17:05

«Իմ քաղաքապետը Տարոն է». քաղաքապետարանում ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի քաղաքացիներ են հայտնվել

Երեւանի քաղաքապետարանի շենքում, որտեղ բազմաթիվ ցուցարարներ կան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով, հայտնվել են շուրջ մեկ տասնյակ մարդիկ, որոնք ի պաշտպանության Տարոն Մարգարյանի պաստառներ ունեն ձեռքներին:

Նրանց ձեռքին «Իմ քաղաքապետը Տարոն է» մակագրությամբ եւ Տարոն Մարգարյանի նկարով գունավոր նկարներ են: Նրանք գտնվում են քաղաքապետարանի նույն հարկում, որտեղ գտնվում են ցուցարարները, սակայն միմյանց չեն խանգարում:

Քաղաքապետարանի շենքի մոտ, դրսում եւս կան Տարոն Մարգարյանի կողմնակիցներ, որոնք վանկարկում են «Տարոն, Տարոն»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Ալեքսանդր Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, հայտնելով, որ տեղի է ունեցել անօրինական ներխուժում քաղաքապետարանի շենք: Ոստիկանապետն էլ արձագանքել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր