Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

16 մայիս 2018 19:30

Նախարարը ընդունել է բողոքող տաքսու վարորդներին

Նախարարը ընդունել է բողոքող տաքսու վարորդներին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին ընդունեց ՀՀ վարչապետի նստավայրի և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։ Նրանք նախարարին ներկայացրին իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին և այլն։ Լսելով վարորդներին՝ նախարարը նշեց, որ կուտակված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Նա առաջարկեց միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր