Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

17 մայիս 2018 09:44

«Հրապարակ». Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը. Ո՞վ է նա

«Հրապարակ». Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը. Ո՞վ է նա«Հրապարակ» թերթը գրում է. «Թե՛ հեղափոխական, թե՛ հակահեղափոխական թիմերում, այդ թվում և Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսում, Փաշինյանի կառավարության լավագույն նշանակումը համարում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանինը, որը, ըստ ԱԳՆ մեր աղբյուրի, պրոֆեսիոնալ է․ «Նա էր բանակցում ԵՄ-Հայաստան համաձայնագիրը՝ ողջ ընթացքում․ Նալբանդյանի մոտ նախաձեռնողականությունը զրոյական էր, իսկ Զորիկը կլասիկ դիվանագետ է, լավ բանակցող, ոչ մի կողմի հետ որևէ խնդիր չի ունենա»։

Ո՞վ է առաջարկել նրա թեկնածությունը։ «Կարծում եմ՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած Զորիկն ընդունելի է բոլորի համար, այդ թվում և՝ հեռացած թիմի։ Սերժ Սարգսյանը շատ գոհ է եղել նրա աշխատանքից, մի քանի անգամ ցանկացել է Զորիկին նշանակել ԱԳ նախարար, սակայն Ռուսաստանն ընդդիմացել է Էդվարդ Նալբանդյանի հեռացմանը»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր