Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 մայիս 2018 11:26

Գիշերը թալանել են ավտոմեքենաների տեխսպասարկման կետում կայանված բոլոր ավտոմեքենաները

Գիշերը թալանել են ավտոմեքենաների տեխսպասարկման կետում կայանված բոլոր ավտոմեքենաներըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միրզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 15-ին, Երևանի Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 10:00-ին Երևանի բնակիչ, 33-ամյա Մուշեղ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ մայիսի 14-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 15-ի ժամ 10:00-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք բացել են Արցախի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող «Սահակյան Թորգոմ» անհատ ձեռներեցին պատկանող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետի դուռը և մտնելով ներս՝ այնտեղից գողացել են գումար, մի քանի ամբարձիչ, օդի կոմպրեսատոր, էկեկտրական սղոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գողը, կամ գողերը թալանել են նաև այնտեղ կայանված Subaru, KIA, Audi, ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Ավտոմեքենաների վրայից գողացել են գազաբալոնները, էլեկտրական մարտկոցները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր