«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

17 մայիս 2018 13:05

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. Սիլիկյան փողոցի գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դի

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. Սիլիկյան փողոցի գերեզմանների հարևանությամբ՝ փոսի մեջ, հայտնաբերվել է կապված ու այրված անհայտ սեռի դիԱյսօր՝ մայիսի 17-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան հին խճուղու գերեզմանների հարևանությամբ գտնվող փոսում դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից տեղում է նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։

Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները փոսում հայտնաբերել են պարանով կապված, ամբողջովին այրված դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։
Տեղում քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի գլխավորությամբ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր