Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

17 մայիս 2018 21:10

ՀՀԿ նախագահի փոփոխության հարց այսօր չկա. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարի փոփոխության հարց այսօր չի քննարկվում։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնից իր հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը նշել էր, թե պետք է դիտարկել կուսակցության ղեկավարի փոփոխության հարցը, Շարմազանովը պատասխանել է, թե այդ հարցը հիմա իրենց օրակարգում չկա։
Անփոխարինելի է արդյոք Սարգսյանը, հարցին էլ Շարմազանովը պատասխանել է, թե ՀՀԿ-ում անփոխարինելի են եղել Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը։ «Այսօր Սերժ Սարգսյանը մեր ղեկավարն է, մեր կուսակցության առաջնորդն է։ Բոլոր պետական այրերի մասին իրական գնահատականը կտա պատմությունը։ Պատմությունը կհիշի լավագույններին»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր