Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

18 մայիս 2018 10:16

ՉԻ. Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել

ՉԻ. Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության հերթական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ:
Մինչ քաղաքացիները ներկայացնում էին իրենց բողոքները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանն ընդունում էր նամակները, ակցիան նկարահանող օպերատորներից մեկը նկատեց, որ անհետացել է իր դրամապանակը:

Իր աշխատանքները կատարող օպերատորի համար զարմանալին այն հանգամանքն էր, որ գրպանահատները նրա դրամապանակը հանել էին, ոչ թե հետևում գտնվող, այլ առջևի գրպանից,որը ուղղակի անհնար էր: Փաստորեն գողերը իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար գտել են նոր շրջանակներ և հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չէին սպասում»:




Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր