Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 մայիս 2018 18:50

5 նշան, որ ժամանակն է վերջ դնելու հարաբերություններին

Վատ հարաբերությունները կարող են թունավորել ձեր կյանքն այնքան ժամանակ, քանի դեռ չեք որոշել վերջ դնել դրանց: Segodnya.ua-ը ներկայացնում է 5 նշան այն բանի, որ ժամանակն է վերջ դնելու ձեր էներգիան խլող հարաբերություններին:
1.Դուք ձեզ բավականաչափ լավ չեք զգում
Եթե դուք հարաբերությունների մեջ եք, դուք պետք է ձեզ ինքնավստահ և լավ զգաք: Ձեր տղամարդը պետք է ձեզ ասի, որ դուք գեղեցիկ եք ոչ միայն որպես կին, այլև որպես մարդ: Եթե նա հակառակն է ասում, դա սխալ է:

2.Նա ջանք չի գործադրում
Եթե նա ձեզ չի գնահատում, ապա նրան էլ ժամանակ մի տվեք հասկանալու համար: Հիշեք՝ պետք է հավատալ ոչ թե խոսքերին, այլ գործողություններին:

3.Դուք միշտ բարկանում եք նրա վրա
Գուցե նա ինչ որ բան այն չի ասել, կամ մոռացել է, որ պետք է հանդիպեք: Ցանկացած դեպքում դուք երբեք լիարժեք երջանիկ չեք: Դուք փորձում եք ձեզ համոզել, որ նա կփոխվի, սակայն նա այնպիսին է ինչպիսին որ կա:

4.Նա ձեզ դավաճանում է
Ֆիզիկապես կամ էմոցիոնալ կերպով, բայց դուք գիտեք, որ նա ձեզ դավաճանում է, անգամ եթե ապացույց չունեք: Սիրող և նվիրված տղամարդը երբեք նման կերպ չի վարվի:

5.Տուժում են Ձեր կյանքի մյուս ոլորտները
Գուցե դժվարություններ ունեք աշխատանքում կամ ընտանիքում: Գուցե նա դուր չի գալիս ձեր ընկերներին և ձեր ընտանիքի անդամներին: Գուցե նրանք պնդում են, որ նա ձեզ հարմար չէ, և դուք ավելի լավին եք արժանի: Լրջորեն մտածեք, թե նրանք ինչու են այդպես մտածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր