ՀՀ ԱԱԾ-ն ու Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն տեսել

«1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել եւ ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով: Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի: ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը, ըստ պաշտոնական, տվյալների աղքատ է: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը: Կոռուպցիան դարձել է համակարգային, եւ ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների՝ կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին: Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի եւ ջրի աղտոտման անվերահսկելի եւ անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործելակերպի պատճառ է:
Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ. ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ եւ արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված եւ շարունակական խախտումների հետեւանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության: 2016թ. ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին: Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները»: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը իր պատասխանում նշել է, որ «2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ հարուցվել և քննվում են քրեական գործեր», իսկ մյուս կետերի առնչությամբ կարծիք է հայտնել, թե դրանք հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չեն պարունակում: Համանման պատասխան է ներկայացրել նաև ՀՀ ԱԱԾ վարչության պետ Ա. Ավետիսյանը: Հանցագործության մասին հաղորդմանը գրությամբ պատասխանելով դրսևորվել է անգործությունը, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը կվիճարկի դատարանում: