Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

19 մայիս 2018 10:02

«Հրապարակ».Որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին. նա էլ կասի՝ ով ինչից ինչքան է «կերել»

«Հրապարակ».Որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին. նա էլ կասի՝ ով ինչից ինչքան է «կերել»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։ Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։
Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։ Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է եւ գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», եւ առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։

Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր