ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

19 մայիս 2018 11:47

Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզել

Ահազանգ. վարչապետի հանձնարարականից հետո զինվորը ծնողից համազգեստ ու պարագաներ է ուզելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո զինծառայողների ծնողները շարունակում են զորամասեր սնունդ, հիգիենայի պարագաներ եւ զինվորական համազգեստ ուղարկել: «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն ահազանգած Լուսինե Պողոսյանը տեղեկացրեց, որ իր որդին ծառայում է Սյունիքի մարզի զորամասերից մեկում եւ իրենից զինվորական համազգեստի գումար է ուզել, քանի որ այն մաշվել է, իսկ զորամասից նորը չեն տալիս:
«Գետնի վրա զորավարժություններ են անում, ամբողջը մաշվում է, եւ զինվորները ծնողներից են գումար ուզում, որ ուղարկեն, նոր ֆորմա առնեն: Անտեղ ֆորման 8-10 հազար ՀՀ դրամ արժի: Զինվորներին 8 ամիսը մեկ անգամ են նոր ֆորմա տալիս: Իմ տղան այդ ֆորմայով է մնացել, փոխնորդ չունի, բայց նոր չորս ամսվա ծառայող է: Հիմա պետք է գումար ուղարկենք, որ երեխան այնտեղ առնի: Սա որքանո՞վ է ճիշտ»,- ասաց զինվորի մայրը:
Լուսինե Պողոսյանի փոխանցմամբ՝ 2-3 օր առաջ էլ տղային զորամաս մոտ 15 հազար ՀՀ դրամի հիգիենայի պարագաներ եւ ներքնաշորեր է ուղղարկել:
«Երկու օր առաջ էլ նասկի, մայկա եւ հիգիենայի այլ պարագաներ եմ ուղարկել: Ամեն ամիս էլ ուղարկում եմ: Չորս ամսվա ծառայող է, բայց ամեն ամիս ուղարկում եմ: Հիմա չգիտեմ՝ ուղարկեմ, թե՝ սպասեմ, որ իրենց խոստումները կատարեն»,- ասաց նա:
ՀԺ-ն խնդրի շուրջ փորձեց պարզաբանում խնդրել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր