Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

19 մայիս 2018 12:06

Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով ոգևորել շատերին.Մնում է, որ այս ամենը պահպանվի.տեսանյութ

Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով ոգևորել շատերին.Մնում է, որ այս ամենը պահպանվի.տեսանյութՄԻՊ նախկին պաշտպան Կարեն Անդրասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մեր պաշտոնյաները սկսել են իրենց պարզ կենցաղով հուզել ու ոգևորել շատերին: Նախագահը պաղպաղակ է ուտում փողոցում լրիվ պատահական հանդիպած երեխաների հետ, փոխվարչապետը բանկում հերթ է կանգնում և ոտքի վրա ուտում իր համեստ ճաշը, կրթության նախարարը երթևեկում է մետրոյով, իսկ սփյուռքի անարդար քննադատված նախարարն էլ մենակ ճաշում է մատչելի բիստրոյում: Իրապես նոր իշխանական մշակույթ է՝ նոր հետհեղափոխական Հայաստանում:
Մնում է, որ այս ամենը պահպանվի նորանշանակ պաշտոնյաների մոտ, ձևական չլինի իշխանության հնաբնակների մոտ և իրական փոփոխություններ բերի ժողովրդի մոտ:
Դեռ ամեն ինչ շատ գեղեցիկ է ներկայանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր