Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 մայիս 2018 12:24

Վալերի Օսիպյանը նշանակել է նոր փոխոստիկանապետեր

Վալերի Օսիպյանը նշանակել է նոր փոխոստիկանապետերՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 19-ին ոստիկանության ղեկավար կազմին  ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:  Այս մասին  հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ղեկավար կազմին է  ներկայացրել Ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։
Նրա խոսքով` նշանակում է եղել  նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր