Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

19 մայիս 2018 16:00

Մտահոգություններ ունեմ ուղիղ եթերների առնչությամբ. ԱԱԾ նորանշանակ պետ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մտահոգություններ ունի ուղիղ եթերների առնչությամբ:
Այսօր՝ մայիսի 19-ին, հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխատասեղանին դրված փաստաթղթերը երեւում էին, Արթուր Վանեցյանը նշեց, որ կան մտահոգություններ:
«Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ այդ հարցը»,- ասաց ԱԱԾ նորանշանակ պետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր