Տեսանյութ.Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 մայիս 2018 20:00

Արդյունավետ միջոց՝ ընդդեմ կոշտուկների և սնկային հիվանդությունների

 
Ոտքերը համարվում են ձեր առողջության և արտաքին տեսքի կարևոր ցուցանիշներից մեկը։ Որոշ աղջիկներ ուշադրություն են դարձնում իրենց ոտքի եղունգներին, սակայն, չգիտես ինչու, մոռանում են մաշկի մասին։
Սխալ կոշիկներ, սինթետիկ գուլպաներ հագնելու պատճառով շատ հաճախ ոտքերի վրա առաջանում են սնկային հիվանդություններ և կոշտուկներ։ Եվ անգամ բժշկական դեղամիջոցներն ի զորու չեն դրանց դեմ պայքարել։
Ի՞նչ անել այդ դեպքում
Առաջին հերթին պետք է վերացնել դրանց առաջացման պատճառները։
Երկրորդ՝ մշտական խնամել ոտքերը։
Մենք առաջարկում ենք մի արդյունավետ բաղադրատոմս, որը կօգնի պայքարել սնկային հիվանդությունների դեմ և կվերացնի կոշտուկները։
Բաղադրիչներ՝
10 դեղահաբ ասպիրին,
3 ճաշի գդալ թարմ կիտորնի հյութ։
Պատրաստման եղանակը և օգտագործումը՝
Մանրացնում ենք ասպիրինը և խառնում կիտրոնի հյութի հետ մինչև միատարր զանգված ստանալը։
Մաքրում ենք ոտքերը՝ օգտագործելով օճառ և սկրաբ։
Քսում ենք ոտքերին ասպիրինով միջոցը։ Թողնում ենք ոտքերին 30 րոպե։
Լվացեք ոտքերը տաք ջրով։
Վերացրեք վատ մաշկը պեմզա քարի միջոցով։
Լվացեք ոտքերը և լավ տրորեք։
Քսեք հատուկ ոտքերի կրեմ։
Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր