Արյունահոսությունը կանգնեցնող դեղամիջոցը կարող է օգտագործվել ինսուլտի բուժման նպատակով․ գիտնականներ

Ժամանակակից գիտությունը տարբերակում է ինսուլտի հեմորագիական ու իշեմիկ տեսակները։ Երկու տեսակից էլ տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են մահանում։ Հեմորագիական ինսուլտի դեպքում արյունատար անոթների պատերի ամբողջականությունը գլխուղեղում խախտվում է, ու արյունը ձգտում է դեպի հյուսվածքներ, ճնշելով դրանք։
Վերոնշյալ գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ 12 երկրների 124 հիվանդանոցների 2325 հիվանդների մասնակցությամբ։ Հիվանդների մի մասը ինսուլտին հաջորդող 8 ժամերի ընթացքում տրանեկսամաթթու է ստացել։ Սովորաբար այդ դեղամիջոցը օգտագործվում է վնասվածքների դեպքում արյունահոսությունը կանգնեցնելու համար։ Մնացած հիվանդները հսկիչ խմբի էին ու ստացել են ստանդարտ բուժում։
Մասնակիցներին պարբերաբար գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա են արել։ Հիվանդների վիճակին հետևել են 3 ամսվա ընթացքում։ Պարզվել է, որ տրանեկսամաթթուն նպաստել է մահվան վտանգի նվազմանն ու նվազեցրել ինսուլտների կրկնման հավանականությունը։ Լավագույն արդյունքը գրանցվել է արյան ցածր ճնշում ունեցող հիվանդների մոտ։