Հունիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մեր թիմից ՔՊ-ին չեն միանալու, վստահություն ունենք, իշխանությունից են մեզ միանալու    

21 մայիս 2018 15:29

Նոր նշանակումներ են արվել

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Մասնավորապես, ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Նշենք, որ Երեւանի փոխոստիկանապետի պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել է Վալերիյ Օսիպյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր