Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

21 մայիս 2018 17:05

Մի սիրահարվեք Առյուծի

Առյուծներն ընդունակ են կյանքը դասավորել սեփական կանոններով: Շփվող են, ստեղծագործող, կարողանում են հեռուն գնացող ծրագրեր կազմել, որոնք հնարավորություն են տալիս հասնել նպատակներին: Կենդանակերպի այս նշաններն ամբիցիոզ են, սիրում են շքեղություն, հարմարավետություն: Հիմնականում խելացի են, չեն վախենում դժվարություններից, բայց երբեմն կամակոր, հպարտ և ամբարտավան են դառնում:
Պատահական չէ, որ մոլորակներն արևի շուրջ են պտտվում: Ապրելու համար Առյուծներին ջերմություն, լույս է անհրաժեշտ: Նրանք, ովքեր կարողացել են ջերմ հարաբերություններ կառուցել Առյուծի հետ, վարակվում են նրա ուրախությամբ:
Առյուծներն ընկեր են ամբողջ կյանքի համար: Կարելի է անվերապահորեն վստահել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին: Նվիրված են, հասկանում են ամեն ինչ, բայց կարողանում են ներել:
… Կամ թշնամի ամբողջ կյանքում: Առյուծները հրաշալի հիշողություն ունեն: Եթե ընկերը կամ մտերիմը դավաճանում է Առյուծին և ներողություն չի խնդրում, նրա վստահությանը կրկին արժանանալու համար դեռ երկար ժամանակ ստիպված կլինի պայքարել:
Կարողանում են նվիրել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առատաձեռն են, ընկերասեր, այդ պատճառով կարողանում են իդեալական նվեր ընտրել՝ չխնայելով ոչ ուժ, ոչ ժամանակ: Ընդ որում, Առյուծները ձեզնից շնորհակալություն չեն սպասում:
Սիրում են նաև նվերներ ստանալ: Առյուծի համար նվեր ընտրելիս երկար մտածեք: Իհարկե, նրա համար հաճելի է ուշադրության ցանկացած նշան, բայց նա նախընտրում է թանկ, շքեղ նվերներ:
Առյուծի հետ միշտ ուրախ է: Եթե ձեր կյանքում չեն բավականացնում ուրախությունը, զվարճանքը, ձեզ Առյուծ ընկեր է հարկավոր:
Միայն թե նրա հետ կապված ծրագրեր մի կազմեք: Հույս մի դրեք Առյուծի պունկտուալության վրա:
Ընդհանրապես Առյուծներն իրենց լավ են զգում տանը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են տանը մնալ, ֆիլմեր դիտել:
Ի ծնե աստղ են: Միք Ջագեր, Իվ Սեն Լորեն, Մադոննա, Առնոլդ Շվարցենեգեր, Բարաք Օբամա, Էնդի Ուորհոլ, Նիլ Արմսթրոնգ, Ուիթնի Հյուսթոն, Դե Նիրո, Ջենիֆեր Լոուրենս, Կոկո Շանել, Նապոլեոն… բավարա՞ր է:
Հոգատար են: Առյուծները ցանկանում են միշտ վստահ լինել, որ ընտանիքի անդամներն անվտանգ են, բավարարված: Մի փորձեք նեղացնել նրանց մտերիմներին:
Կարողանում են գլուխ բերել ամեն բան: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են կարգուկանոն հաստատել ինչպես՝ տանը, այնպես էլ՝ կյանքի տարբեր իրավիճակներում:
Իդեալական զուգընկեր են: Առատաձեռն, կրքոտ, սիրող… Առյուծներն ինքնավստահ են, հոգատար: Ու թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնասիրահարվածությունը երբեմն կարող է չափազանց թվալ, երբեք չեք կարող մոռանալ նրան:
Նրանց կարելի է վստահել: Միշտ և ամեն ինչում: Երբ Առյուծը վստահում է ձեզ, նա ձեզանից նույնն է սպասում: Եվ անգամ չփորձեք դավաճանել նրան. նա հրաշալի հիշողություն ունի:
Առյուծի թերությունները նրան հաջողակ են դարձնում: Ինքնավստահությունն ու իմաստնությունը հեշտությամբ կարող են սնափառության, հպարտության վերածվել, ինչն Առյուծներին հաճախ հնարավորություն է տալիս հաջողության հասնել կարիերայում: Բայց սրտի խորքում Առյուծները, որպես կանոն, բարի են մնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր