Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

21 մայիս 2018 20:00

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է արցախյան հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում արցախյան հիմնախնդիրը քննարկել է Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով` ԵԱՏՄ գագաթնաժողովը Սոչիում բարձր մակարդակով է անցել։

«Բնականաբար, երկկողմ ու բազմակողմ բոլոր հարաբերությունների հարցերը քննարկվել են, կողմերը ներկայացրել են դիրքորոշումներ»,-նշել է նա:
Այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է արցախյան հարցը, Փաշինյանը պատասխանեց. «Ասացի` բոլոր հարցերը քննարկվել են»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բոլոր հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Արձանագրվել է, որ կա բարեկամական, աշխատանքային մթնոլորտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր