Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

22 մայիս 2018 11:57

Ահա թե որտեղ են մսխվում փողերը. քաղաքապետարանը «Էրեբունի Երևան 2800» անունով 500 շիշ կոնյակ է ձեռք բերել, որոնցից ամեն մեկի արժեքը կազմելու է 23700 դրամ

Ահա թե որտեղ են մսխվում փողերը. քաղաքապետարանը «Էրեբունի Երևան 2800» անունով 500 շիշ կոնյակ է ձեռք բերել, որոնցից ամեն մեկի արժեքը կազմելու է 23700 դրամԵրևանի քաղաքապետարանը 11,8 միլիոն դրամ է ծախսել 500 հատ կոնյակ ձեռք բերելու համար:
Այս մասին են վկայում գնումների էլեկտրոնային armeps կայքում հրապարակված փաստաթղթերը:
Ըստ այդմ, պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի Երևան 2800» անունով 500 շիշ կոնյակ է ձեռք բերել, որոնցից ամեն մեկի արժեքը կազմելու է 23700 դրամ:
Կոնյակները ձեռք են բերվել Երևանի կոնյակի գործարանից: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 11,850,000 դրամ:
Հատկանշական է, որ ըստ փաստաթղթի, կոնյակի շշերը պետք է լինեն 750 մլ տարողությամբ, զարդարված լինեն հոբելյանական լոգոյով, որի տպագրական հիմքը կլինի մետալիք թուղթը:
Նշվում է նաև, որ կոնյակը պետք է պատրաստված լինի ոչ պակաս քան 10 տարվա հնեցվածությամբ սպիրտից, ստացված ՀՀ տարածքում, աճեցված խաղողի որոշակի սորտից։
Հիշեցնենք, որ այս տարվա աշնանը Երևանում մեծ շուքով նշվելու է քաղաքի 2800-ամյակը` «Էրեբունի Երևան 2800»-ը:
Ահա թե որտեղ են մսխվում փողերը. քաղաքապետարանը «Էրեբունի Երևան 2800» անունով 500 շիշ կոնյակ է ձեռք բերել, որոնցից ամեն մեկի արժեքը կազմելու է 23700 դրամ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր