Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

22 մայիս 2018 16:20

Տիպիկ Կարիճի բնավորության 10 գիծ

Կարիճը հորոսկոպի 8-րդ,  տարերքը ջուրն է։ Իսկ բնավորության ո՞ր հիմնական գծերով են առանձնանում հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները։
1. Խելք
Կարիճը չափազանց խելացի, խորամանկ և խորաթափանց մարդ է։ Բոլոր Կարիճները մեծ սկեպտիկներ են, ովքեր ոչնչի չեն հավատում առանց համոզիչ փաստարկների։ Այս նշանը բարդ անհատականություն ունի, նրանցից շատերը բավականին առեղծվածային են։ Բացի այդ՝ Կարիճը դժվարանում է վստահել։
2. Անկեղծություն
Եթե Կարիճը ձեզ հաճոյախոսություն է անում կամ գովում, կարող եք վստահ լինել, որ դա ճշմարտությունն է։ Նա տանել չի կարողանում կեղծավոր քծնանքն ու նախընտրում է ճիշտն ասող, ուղիղ խոսող մարդկանց։ Կարիճն ասում է այն, ինչ իրականում մտածում է։
3. Կապվածություն
Երբ Կարիճը սիրահարվում է, դա խորն է և երկարատև։ Նա այնքան է տարվում հարաբերություններով, որ աշխարհի մյուս մասը պարզապես անհետանում է։ Կարիճի զգացմունքներն ու հույզերն ուժեղ են և անկեղծ, նա իրեն ամբողջովին նվիրում է զուգընկերոջը։
4. Անկախություն
Կարիճները վստահ գնում են իրենց ճանապարհով՝ փորձելով ոչ մեկից կախված չլինել։ Այս նշանին դուր է գալիս ստանալ սեփական փորձ։ Նա ատում է, երբ մարդիկ փորձում են կառավարել նրա կյանքը։
5. Սթրեսակայունություն
Կարիճը կյանքով լի է, և անհաջողությունները չեն ստիպում նրան հրաժարվել իր նպատակից։ Նա անխորտակելի անհատականություն է, ով լաց չի լինում սխալներից ու ձախողումներից հետո։ Երբ նա ինչ-որ բան է ուզում, պարզապես գնում է ու անում դա առանց առանձնապես երկմտելու։
6. Խոսքը պահելու ունակություն
Կարիճը միշտ պահում է իր խոսքը ու տանել չի կարողանում մարդկանց, ովքեր խոստումներ են շաղ տալիս, բայց չեն անում դրանք։ Կարիճի խոսքն այնքան հուսալի է, որքան շվեյցարական բանկը, դուք կարող եք լիովին վստահել նրանց, որովհետև նրանից ավելի պատասխանատու մարդ պարզապես չի լինում։
7. Հետաքրքիր զրուցակից
Կարիճը կարողանում է հիանալի կապ հաստատել մարդկանց հետ։ Նրանք սիրում են վարել ինտելեկտուալ ու բովանդակալից զրույցներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր