Տարոն Մարգարյանը արդյո՞ք կհրաժարվել ծառայողական մեքենաներից

«Մենք ունենք ծառայություններ, որոնց անհրաժեշտ են մեքենաները՝ աշխատանքների կազմակերպման եւ վերահսկողության համար: Եթե անհրաժեշտություն եղավ, մենք էլ ենք պատրաստ վերանայելու եւ կրճատումներ իրականացնելու»,- ասաց քաղաքապետը:
Կառավարության վերջին նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվեցին իրենց գրասենյակներին տրամադրված ծառայողական որոշ ավտոմեքենաներից: Ընդհանուր կրճատվեց 5 ծառայողական ավտոմեքենա: