Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

23 մայիս 2018 10:35

Մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու գործով ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. տեսանյութ

Մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու  գործով ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը. տեսանյութԵրևանի Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների՝ մահակներով ավտոմեքենաների եւ քաղաքացիների վրա հարձակվելու  գործով արդեն կա մեկ ձերբակալված։ 
Ըստ  տեղեկությունների՝ ձերբակալվածը Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի, օգնականն է՝ Երեւանի բնակիչ, 1988 թվականին ծնված Անդրանիկ Իսոյանը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն  տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ.Ուլնեցի փողոցում մի քանի երիտասարդ մահակներով հարվածել և վնասել են քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ պատճառելով նյութական վնաս:
Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր