Սեֆիլյանը հնարավոր է ավելի շուտ հայտնվի ազատության մեջ.Դիմավորում ենք Ժիրայր Սեֆիլյանին
Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է նախաձեռնություն, որը կոչ է անում քաղաքացիներին մայիսի 30-ին լինել ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց և դիմավորել քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանին.«Սիրելի՛ Հայրենակիցներ․․․
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Շուշիի առանձնակի գումարտակի Հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստ, և վստահ ենք, որ հենց այդ օրը նրան և այդ գործով ձերբակալված մյուս քաղբանտարկյալներին ազատ են արձակելու անմիջապես դատարանի դահլիճից։ Ուստի կոչ ենք անում գալ դատարան և դիմավորել Հերոսին, ով երկու տարի է ապօրինի փակի տակ էր պահվում հանցագործ վարչախմբի կողմից։ Միևնույն ժամանակ չենք բացառում, որ Ժիրայր Սեֆիլյանը հնարավոր է ավելի շուտ հայտնվի ազատության մեջ․․․»,-ասվում է նախաձեռնության կողմից տարածված հայտարարության մեջ: