Հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում մեր շուրջբոլորը, որոնք էապես կարող են փոխել տարածաշրջանային իրավիճակը          Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել       Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»    

23 մայիս 2018 15:30

Առողջապահության նախարարը կրճատում է առողջարանային բուժմանն ուղղված ծախսերը

Առողջապահության նախարարը կրճատում է առողջարանային բուժմանն ուղղված ծախսերըԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է նախարարության բյուջեի հատկացումներին:
Թորոսյանը հատկապես ընդգծել է բյուջեի ոչ ճիշտ բաշխումները առողջարանային բուժման մասով: «Ես արդեն կարողացել եմ դուրս գրել մոտ կես միլիարդ դրամի չափով առողջարանային ծախսեր, որոնց մի մասն արդեն բաշխված է: Ես համարում եմ, որ դա շատ անարդյունավետ ծախս է եղել և դրա փոխարեն պետք է նոր բաշխում կատարվի: Մենք, հավանաբար, կկրճատենք ծախսերի մի մասը և կվերաբաշխենք ավելի «կյանք փրկող» ծառայությունների վրա, որտեղ թերֆինանսավորում կա»,-նշել է նախարարը:
Առողջապահության նախարարը հայտարարել է նաև, թե շատ հետևողական է լինելու, որ առողջապահության նախարարության և դրա կառույցների բոլոր թափուր հաստիքները անպայման համալրվեն օրենքի տառին համապատասխան : «Ես շատ հետևողական եմ լինելու, որ բարեկամ, քավոր-սանիկ հարաբերությունները չազդեն այդ որոշումների վրա»,-ասաց Թորոսյանը՝ հավելելով, որ հետևողական է լինելու նաև գնումների մասով: «Շատ հետևողական եմ լինելու, որ խնամի, ծանոթ դրա վրա չազդեն, ինչը կբացառի գների արհեստական բարձրացումն ու «ատկատները»,-ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ այս հարցերի հետ կապված հատուկ էլեկտրոնային հասցե կա բացված, որտեղ ուղարկված ահազանգերին անձամբ է ընթացք տալու:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր