Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 մայիս 2018 20:45

Մայրը 4 տարեկան որդուն մի քանի օր փակված է պահել պահարանում, որպեսզի նա մեռնի դանդաղ մահով

Մայրը 4 տարեկան որդուն մի քանի օր փակված է պահել պահարանում, որպեսզի նա մեռնի դանդաղ մահովՄիչիգանի բնակչուհի Մեգան Շուգին, ով քիչ է մնացել՝ սպանի իր որդուն՝ մի քանի օր փակելով նրան պահարանում, դատապարտել են 50 տարի ազատազրկման՝ տեղեկացնում է People-ը:
Դատավճիռը հայտարարելու ժամանակ դատավոր Սառա Լինքոլնը ասել է, որ 24-ամյա Մեգանը ամենադաժան մարդն է, ում ինքը հանդիպել է:
2017թ. մարտին Շուգը որդուն հյուծված և թուլացած վիճակում բերել է տեղի հիվանդանոց: Բժիշկները հույս չեն ունեցել, որ երեխան կփրկվի: Բարեբախտաբար, երեխան փրկվել է:
Դատարանում Մեգանը հայտարարել է, որ զղջում է կատարվածի համար: Նրա խոսքով՝ ինքը փակել է որդուն պահարանում, որպեսզի պաշտպանի նրան իր 38-ամյա զուգընկերոջից, դատարանը վերջինիս նկատմամբ նույնպես գործ է հարուցել երեխաների հետ դաժան վարվելու մեղադրանքով:
Ներկա պահին երեխայի մասին հոգ են տանում խնամատար ծնողները, ովքեր մտադիր են որդեգրել նրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր