Նիկոլ Փաշինյանը հրապարակավ դիտողություն արեց ՍԱՊԾ ղեկավարին
Այսօր կառավարույան հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սննդի անվանգության պետական ծառաայության ղեկավար Իշխան Կարապետյանին հրապարակավ դիտողություն արեց: Պատճառն այն էր, որ ծառայության ղեկավարը նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռուսխորսնաձոր» կազմակերպությունից եւ որեւէ մեկին չի զեկուցել:
«Կներեք, ես ուզում եմ հասկանալ, ու՞մ եք զեկուցել որ այսպիսի իրավիճակ կա: Ես վարչապետի պաշտոն ստանձնելուց առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ եւ հարցրել եմ, թե արդյո՞ք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում եւ դուք ասել եք, որ ըստ էության խնդիրներ չկա»,-հարցրեց վարչապետը:
Իշխան Կարապետյանն ասաց, որ նման քննարկում եղել է նաեւ գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապնվել Արարատ Միրզոյանի հետ, չի ստացել եւ սահմանված կարգով գործողություններ կատարվել են: Նա ասաց, որ նախ իրականացվում ուժեղացված բացթողման ռեժիմ, որի վերաբերյալ ընկերություն տարածել է հայտարարությունը եւ դեպքը վերաբերել է մեկ ընկերությանը: Նա նշեց, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում, արտահնվող կոնկրետ վայրին:
Նիկոլ Փաշինյանը միջամտեց, եւ նշեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սաինտարական կանոնների պահպանման խնդիր եւ Իշխա Կարապետյանը նշեց որ խնդիրը բեռի հետ է կապված եղել, բեռը հետ է ուղարկվել, այնուհետեւ կրկին արտահանվել է: Նա նշեց, որ համապատասխն աշխատանք են տարել, որի արդյունում Վերին Լարսի անցման կետում որեւէ ահազանգ չենք ստացել, այիսնքն խնդիրը գնում է կարգավորում:
Նա նշեց, որ ընկերությունը նման հայտարարություններ տարբեր երկրներ է ուղարկում:
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանայի հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրկան 140 դեպք խախտման»,-ասաց նա:
Վարչապետը խնդիրը հստակ ձեւակերպեց. «Ընկերությունը որի կողմից արտահնվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել զգուշացրեք այդ ընկերոթյանը եւ դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ»,-ասաց նա եւ կոչ արեց ապահովել գործընթացը:
Իշխան Կարապետյանը, նշեց, որ սա գործնթաց է եւ կարող են լինել շեղումներ:Նիկոլ Փաշինյան նշեց, որ բոլոր գերատեսչոթյոնները բոլոր ջանքերը գործադրեն, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենան պատշաճ կերպով, խոչընդոտներ լինեն: Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները տանեն համապատասխան աշխատանք ընկերությունների հետ՝ մակնշման առումով, փաթեթավորման առումով, քան որ շատ հաճախ դեպքեր են երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հայկական գյուղերում երբեմն բանանի արկղը չափման միավոր է հանդիսանում:
Իշխան Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահանող պետք է իմանա այն վայրը, որտեղ է ինքը տանելու է ապրանքը, ինչպես նաեւ փաթեթեավորմանը եւ մակնշման համապատասխաելիություն լինի:
«Մեր արտահանողները շատ հաճախ չեն կարողանում այդ պահանջները ապահովել»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Կառավարությունը պետք է գյուղացներին օգնի, որ ապահովեն արտահանման համար անհրաժեշտ պայմաններ եւ հանձնարարեց կատարել Իշխան Կարապետյանի խնդրանքը: