Փետրվարի 28–ին, ժամը՝ 13 00 «Հայացք» մամուլի ակումբում կայանալիք ասուլիս          Բաքվում պահվողների տեղում կարող է հայտնվել մեզնից յուրաքանչյուրը, քանի դեռ մենք հավաքականորեն հանդուրժում ենք այս իշխանությանը       Փետրվարի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

24 մայիս 2018 15:08

Վեճ Գլենդելում. Մերիլենդ ավենյուի մի հատվածն Արցախի փողոց կկոչե՞ն

Վեճ Գլենդելում. Մերիլենդ ավենյուի մի հատվածն Արցախի փողոց կկոչե՞նSputnik Armenia: Գլենդելի (ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքային խորհրդում վեճի թեմա է դարձել փողոցներից մեկն Արցախի պատվին վերանվանելու հարցը. հայտնում է Latimes.comամերիկյան առցանց պարբերականը։

Բանն այն է, որ փետրվարին «Միացյալ հայ երիտասարդություն» կազմակերպությունն առաջարկել էր Մերիլենդ ավենյուի մի հատվածը կոչել Արցախի փողոց։

Քաղաքային խորհրդի անդամները` քաղաքապետի գլխավորությամբ, այս տարվա մարտին միաձայն կողմ են քվեարկել նախագծին։

Սակայն Գլենդելի նախագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի` նախորդ շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ մոտ 40 հոգի դեմ են եղել նախաձեռնությանը։

«Մեծամասնությունն իր դիրքորոշումը հիմնավորեց այն հանգամանքով, որ վերանվանումը ծախսատար է լինելու գործարարների համար և խառնաշփոթ է առաջացնելու», — նշվում է հոդվածում։

Ընդդիմախոսներից շատերը դեմ չեն եղել կոնկրետ «Արցախ» անվանը։ Պարզապես նրանք կարծում են, որ այդ վերանվանումը բազմաթիվ խոչընդոտներ կստեղծի գործարարների համար. ընկերությունները ստիպված կլինեն հազարավոր դոլարներ ծախսել միայն փաստաթղթերը վերատպելու համար։

Ոմանք էլ նախագծին դեմ են եղել զուտ քաղաքական նկատառումներով։ Նրանք վստահեցրել են, որ «Արցախ» անունը որոշակի իմաստով արտահայտում է Գլենդելի քաղաքական դիրքորոշումը։

«Այդպիսով քաղաքը կներգրավվի մի գործընթացում, որի հետ առնչություն չունի», — ասել է նախագծի հակառակորդներից մեկը։

Լեոնարդ Մանուկյանը, որը ֆինանսավորել է Արցախի մի շարք ճանապարհների շինարարությունը, այդ քննարկումն իր մասնակցած լսումներից ամենաանօգուտն է անվանել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր