Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

24 մայիս 2018 16:50

Ոստիկանները բողոքող քաղաքացու ձեռքերը ոլորել են, նստեցրել մեքենան ու հարվածներ հասցրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործ է հարուցվել եւ վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` Շիրակի մարզի բնակիչ Կ. Հ.-ն 21.04.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նախկինում իր վերաբերյալ քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու համար, երբ 20.04.2018թ.-ին հերթական անգամ գնացել է Շիրակի մարզի դատախազություն, հերթապահ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս, իսկ քիչ անց մոտեցել են երկու ոստիկաններ, ովքեր իր թեւերը ոլորելով նստեցրել են ավտոմեքենան, որտեղ հարվածներ են հասցրել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Այնուհետեւ տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ ցանկացել է հաղորդում տալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում  ընդունելուց եւ դատաբժշկի ուղեգիր տրամադրելուց:
Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ս. Թ.-ի, Ռ. Թ.-ի եւ Վ. Թ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս հայտնել են, որ 08.05.2018թ.-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երեւանում գործող Վոյս կարաոկե ակումբի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր