Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»          Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»       Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել    

24 մայիս 2018 18:08

ԱԱԾ-ն բերման է ենթարկել կարգոյի աշխատակիցներին

Քիչ առաջ ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին, որ ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերություն: Նրանք տեղեկություն են ստացել այն մասին, որ ընկերությունը միլիոնավոր չարաշահումներ է թույլ տվել: Հիշեցնենք, որ դեռևս անցած տարի Պետեկամուտների կոմիտեն որոշել էր պայքարել կարգոների դեմ՝ այն ընկերությունների, որոնք տարիներ շարունակ Թուրքիայից, Չինաստանից, Էմիրություններից եւ այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ էին զբաղվում։ Նկատենք, որ կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ էին, որոնք տարիներ շարունակ հարստացել եւ բարգավաճել են մանր ու միջին առեւտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին։ Ու երբ Վարդան Հարությունյանը նշանակվեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, որոշեց զրկել կարգոներին մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու արտոնյալ հնարավորությունից՝ թույլ տալով նրանց միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Իսկ մաքսազերծման առաքելությունն իր վրա էր վերցրել մի նոր կազմակերպություն՝ ՊԵԿ վերահսկողության ներքո։ Այսինքն՝ ՊԵԿ-ը ստեղծց նոր ընկերությունը` «Նորֆոլկ քոնսալթինգ» աունով: Նշենք, որ այդ ընկերությունը օֆշորային ծագում ունի և ստեղծվել է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության կողմից։ ՊԵԿ-ից պաշտոնապես հաստատել էին, որ այս ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Եւ դեռ այդ օրերին, ՀՀ ՊԵԿ-ը հիմնավորեց, որ ընկերության գործունեության հետեւանքով պետբյուջե մուտքագրվող գումարները շեշտակի աճեցին: Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցչի կողմից ստեղված պետության հոգածության տակ գտնվող գերհզոր, մոնոպոլիստ կարգո ընկերությունը հայտնվել է Ազգային անվտանգության թիրախում: ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի խոստացած բացահայտումների շարքը հասել է նաև այստեղ: Ըստ մեր տեղեկությունների, մի քանի աշխատակիցներ բերման են ենթարկվել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր