Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 մայիս 2018 20:20

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին   Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Նրանք քննարկել են ռուս նախկին հետախույզ Սկիրպալի ու նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի միջամտությունը, Քսենիա Սոբչակի՝ Լոնդոն այցը և այլն: Լեքսուսը պատմել է, որ Ջոնսոնն ամենաանհետաքրքիրն էր բոլոր այն գործիչներից, որոնց հետ կարողացել են կապ հաստատել ու խոսել:
Փաշինյանի անունից հանդես եկող պրանկերը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Սոչիում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, հույս է հայտնել, որ իրեն էլ չեն թունավորի: «Շատ կարևոր է նոր սառը պատերազմ չսկսել: Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ մեկ նման բան չի ուզում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կատարել է սարսափելի սխալ՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, ավերիչ բնույթ ունեն: Դա վնասում է Ռուսաստանին: Եվ այն, ինչ ես ուզում եմ հասցնել Պուտինին այն է, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք տեսնել դրական տեղաշարժ Ռուսաստանի գործողություններում»,-ասել է Ջոնսոնը: Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլ այնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ: «Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է պրանկերը: Ինչևէ: Փաշինյանի անունից խոսող պրանկերը Ջոնսոնից հետաքրքրվել է, թե ինչպես իրեն պահի Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Ենթադրում եմ՝ միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունն ու կոշտությունն են: Այդ պատճառով Դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց, Դուք պետք է նշեք, որ դա նրա շահերի համար վտանգ չի ներկայացնում և նյարդայնանալու կարիք չկա», – խորհուրդ է տվել Ջոնսոնը: Պրանկերն ասել է, որ Ջոնսոնի հետ զրույցին ինքն ու Վովան հատուկ չեն նախապատրաստվել: Օրինակ, Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում Փաշինյանի իմիտացիա չեն արել, խոսել են շատ սովորական: Զրույցի վերջում նախարարը գլխի է ընկել, որ շփվում է ոչ Փաշինյանի հետ, մի կողմ է նետել խոսափողը: Լեքսուսը ենթադրում է, որ տեղի են տվել Ջոնսոնի նյարդերը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր