Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

25 մայիս 2018 17:52

Սամվել Բաբայանը ազատ չի արձակվի

Սամվել Բաբայանը ազատ չի արձակվիՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը: Նա նշել է, որ Քրեական պալատն ընդամենը որոշում է կայացրել Սամվել Բաբյանի գործով բողոքները վարույթ ընդունելու մասին:
«Այդ որոշումը ստացել է նաև Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Որոշման մեջ խափանման միջոցի մասին խոսք չկա և չէր կարող լինել,որովհետև խափանման միջոցին կանդրադառնանք, երբ վերջնական բողոքների շրջանակում որոշում կայացնենք: Սա վարույթ ընդունելու մասին որոշում էր»,- ասաց Ավետիսյանը:
Նրա խոսքով` սույն գործով երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:
«Երբ մենք նիստ անցկացնենք, կանդրադառնանք խափանման միջոցին»,- նշեց Ավետիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր