ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը նշանակում է անում ոչ թե կուսակցության, այլ գազավիկ ընկերների հորդորով
Երեկ աշխատանքային ժամից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ԲՀԿ-ն նախարար Արթուր Գրիգորյանը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ տնօրեն Արտակ Հովակիմյանին ներկայացրել է ԲԵՑ-ի ղեկավար կազմին:
Նշենք որ, Արտակ Հովակիմյանը նախկինում ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի
տնօրենն է եղել և մոտ երեք ամիս առաջ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Ըստ նախարարությունում շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն նախարար
Արթուր Գրիգորյանը այս քայլին գնացել է իր ավագ ընկեր, պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի՝ գազի Վարդանի, հորդոր-պահանջով:
Ըստ շրջանառվող տեղեկություների այս պաշտոնի համար առաջարկվել է ԲԷՑ նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը, ինչը, սակայն մերժվել է նախարարի կողմից և որպես կոմպրոմիսային տարբերակ ընտրվել է Արթուր Բաղդասարյանի մտերիմ ընկեր Արտակ Հովակիմյանը:
Հիշեցնենք որ Hayacq.com-ը,
դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր ԲԷՑ-ի նախկին տնօրեն Արթուր Բաղդասարյանի ապօրինություններին՝ մասնավորապես, ԲԵՑ «Հարավային» մասնաճյուղի տնօրեն Արտակ Հովակիմյանին պատկանող «Բիգ Էներգո» ՍՊԸ-ին բազմաթիվ մրցույթներ շնորհելու
վերաբերյալ:
Փաստորեն ԲՀԿ-ն նախարարը նշանակումներ է անում ոչ թե կուսակցության
մոտեցումներին համաձայն, այլ գազավիկների թելադրանքով: