Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

26 մայիս 2018 13:30

Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդ

Մեքսիկական նահանգում մասնատվել ու սպանվել է ավելի քան 60 մարդRia.ru: Վերջին օրերին բռնության ալիք է սկսվել մեքսիկական Գուանախուատո նահանգում, երկուշաբթիից սկսած նահանգի տարբեր համայնքներում սպանվել է առնվազն 62 մարդ:

Periodico Correo-ն հայտնում է, որ ամենաաղմկահարույցը ուրբաթ Սալամանկա քաղաքի փողոցում 11 սպանվածների հայտնաբերումն էր։ Նրանցից ութի մարմինները մասնատված էին ու փաթեթավորված սև պլաստիկ փաթեթների մեջ։

Նաև առանձնացնում են տասը մարդու սպանությունը Սելայա քաղաքում, որտեղ հինգ զոհերին, այդ թվում ռեստորանի տիրոջը սպանել են ռեստորանում ճաշելու պահին։ Չորսին էլ սպանել են Իրապուատո քաղաքում լույս հինգշաբթի գիշերը։

Մի շարք դեպքերում մարդասպանները իրենց զոհերի մարմինների կողքին են թողել, այսպես կոչված, «նարկոուղերձներ»՝ իրենց մրցակիցների հասցեին սպառնալիքներով։

Գունախուատո նահանգում ընթանում է մի քանի թմրակարտելների վեճ՝ տարածքի հանդեպ հսկողության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր