Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

26 մայիս 2018 15:13

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրաԱյսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ЗИЛ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Газель-ի մեջ եղել է 20 ուղևոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր