Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 մայիս 2018 17:07

Դավիթ Համբարձումյանը՝ Արշակ Հակոբյանի զենք-զինամթերքի անօրինականության մասին

Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Արշակ Հակոբյանի տունը խուզարկել են, այս մասին Slaq.am-ը զրուցեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գտնված զենք- զինամթերքն ամբողջությամբ եղել է օրինական։

«Խուզարկության ժամանակ ես, որպես Արշակ Հակոբյանի ընտանիքին հարազատ մարդ, եղել եմ նրանց տանը և քննիչներին տրամադրել եմ բոլոր զենքերի օրինականությունը հաստատող փաստաթղթերը։ Հայտնաբերված զինամթերքը եղել է օրինական և օրինականությունը հաստատող այդ փաստաթղթերը գտնվում են Քննչական կոմիտեում։ Ցանկության դեպքում կարող եք դիմել Քնչական կոմիտե և տեսնել դրանք»։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել,որ խուզարկության ընթացքում Արշակ Հակոբյանի բնակարանում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք-զինամթերք, որի օրինականությունը ստուգվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր