Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 մայիս 2018 16:23

Կարևոր է նաև ճանապարհային նշանների և ցուցանակների թարմացումը, ճանապարհների նորոգված լինելը. Արտակ Խաչատրյան

Կարևոր է նաև ճանապարհային նշանների և ցուցանակների թարմացումը, ճանապարհների նորոգված լինելը. Արտակ ԽաչատրյանՀայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը խոսեց ավտովարորդների տուգանքների համաներման հարցերի և ներկայիս երթևեկության իրավիճակի շուրջ:
Արտակ Խաչատրյանը նշեց, որ համաներումը ճիշտ է անհրաժեշտ է, բայց կոպիտ խախտումները ներել պետք չէ, ինչպես նաև պետք չէ վերացնել տեսախցիկները. «Ողջունելի է, որ նվազ նշանակության խախտումների համար տուգանքների համաներում կարող է լինել, բայց, դրան զուգահեռ, անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, որպեսզի չծայրահեղականացվի իրավիճակը: Քաղաքացիներին  տարանջատելը շատ բարդ է, որովհետև եթե այս համաներումը ազդելու է 100 հազար քաղաքացու վրա, և ամեն մեկին առանձին մոտեցում ցուցաբերելու համար պետությունը  ոչ ժամանակ ունի, ոչ ռեսուրս: Այս անգամ ուղղակի մեծահոգություն է պետք ցուցաբերել»,- ասաց Արտակ Խաչատրյանը:
Արտակ Խաչատրյանը նկատեց, որ արգաչափերը չեն հանվում․ «Պարզապես որտեղ 60-ից ցածր է թույլատրվել արագությունը, թույլատրելու են մինչև 60 երթևեկեն, դրա փոխարեն՝ հարթակները բարձրացնելու են, որ արհեստականորեն  կանոնակարգեն»,- հավելելով, որ այն մարդիկ, ովքեր նախկինում խախտումներ են արել, ներկայումս էլ են անում, բայց դա արդեն սկսել է աչք ծակելը և կարծում է, որ վերահսկողությունը պետք է մեծացնել։ 
Արտակ Խաչատրյանը կարևորեց նաև ճանապարհային նշանների և ցուցանակների թարմացումը, ճանապարհների նորոգված լինելը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու գործընթացի վերահսկողության ուժեղացումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր