Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

28 մայիս 2018 13:33

Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին.կոռուպցիայի մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի

Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին.կոռուպցիայի մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության փառապանծ էջը: Այս մասին նա հայտարարեց Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ: Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանությունը: «Այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքին, որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության, հավատի ու լավատեսության կորուստ»,- շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր պատմական հնարավորություն է ստեղծվել դառնալ ժողովրդի «հազարավոր ցավերի դարմանողը, անփարատելի սգի ամոքիչը, դարավոր երազանքների իրականացնողը»: Որպես Առաջին Հանրապետության հայրերի ժառանգներ՝ ժամանակակից սերունդը պարտավորություն է կրում ստանձնելու պատմական այդ առաքելությունը: «Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր