Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էդ մարդը, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին

«Ես չգիտեմ, թե ինչու է Հայաստան եկել էտ մարդը: Դե, բայց եկել, եկել է: Դա էլ էդ տեսակն է, եկեք մի քիչ հանդուրժող լինենք: Մեր ազգին հարիր չէ նմաններին պրոպագանդելը: Նրան ընդունել են, որպես աշխարհահռչակ երաժիշտ, որովհետև հյուրընկալ ազգ ենք ու հո չէինք վռնդելու: Քիմ Քարդաշյանին էլ ընդունեցինք: Նա էլ այլասերվածության սիմվոլ է: Դրեցին շրջապատեցին, ասեցին՝ Ցեղասպանություն է քարոզում: Ես դեմ եմ, որ Ցեղասպանությունը ինչ-որ մերկ հետույքով քարոզվի, բայց աշխարհի կարգ է: Նա էլ եկավ ու գնաց: Մենք պետք է պինդ լինենք, որ թույլ չտանք նման բաները ներմուծվեն Հայաստան»,-եզրափակել է Գագիկ Սարուխանյանը: